38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ով տապալի, ով գնա դատարան

Ով տապալի, ով գնա դատարան
21.05.2019 | 04:29

Այն, ինչ տեղի ունեցավ դաշնակցական Մարգարյան Հրանտի հանդեպ, կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ, ավելին, այն կարող է քաղաքացիական հետագա բախումների նախադեպ դառնալ: Դա քայլ էր, որը վերջնականապես պատռեց հեղափոխություն հորջորջված իշխանափոխության թավշյա աստառը:


Մանկահասակ երեխաների հետ զբոսնող մարդու վրա հարձակվելը, ով էլ որ նա լինի, անասնական-կենդանական բնազդին է բնորոշ: Մեր ազգի մեջ ընդունված բան է` եթե հակառակորդդ կնոջ կամ երեխայի հետ է, նրանց ներկայությամբ ոչինչ չպիտի ձեռնարկես: Բայց այդպես չարվեց, այդ ավանդույթը չհարգվեց, որովհետև ոմանք որոշել էին, որ մարդուն պետք է նսեմացնել իր երեխաների աչքի առաջ։ Սա ոհմակային քայլ է, տղերք:
Կամ ինչպե՞ս հասկանալ դաշնակցությանն ընդհանրական հայհոյելը: Բառացիորեն օրեր առաջ միասին Շուշիի ազատագրման օրն էինք նշում, ազատագրում, որին դաշնակցական վաշտ է մասնակցել: Մեկ-երկու շաբաթից Մայիսյան հերոսամարտերի տոնն ենք նշելու, որին ՀՅԴ-ն անուրանալի մեծ մասնակցություն ունի:


Մի՞թե դժվար է հասկանալ, որ ՀՅԴ-ն Հրանտ Մարգարյանով ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում: ՀՅԴ-ն Քեռին է, Դրոն է, Պետոն է, Հրաչն է, Վրեժն է, մյուսներն են, որ զոհվեցին հանուն մեզ, և այսօր նրանց թեկուզ վերացական հայհոյելը, մեղմ ասած, շանորդություն է:
Հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը կդատապարտի տեղի ունեցածը, բայց նա կոչ արեց երկուշաբթի առավոտյան արգելափակել բոլոր դատարանների մուտքն ու ելքը, մի բան, որ հակասահմանադրական է, այնինչ Քոչարյանն է մեղադրվում սահմանադրական կարգը տապալելու մեջ:


Ի դեպ, Թագուհի Ղազարյանին էլ ես եմ կոչ անում` երեխաների պաշտպանության մասին նոր օրինագծով հանդես գալ, քանի որ, ըստ էության, Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի թոռները հոգեբանական բռնության են ենթարկվել: Կարծեմ` այդ դեպուտատուհին դեմ էր, չէ՞, բռնությանը:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 19421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ